Աշխարհ

05.02.2015 10:26


Քրդական ինքնապաշտպանական ուժերը վարձկաններից 50 գյուղ են ազատագրել Քոբանիի մոտակայքում

Քրդական ինքնապաշտպանական ուժերը վարձկաններից 50 գյուղ են ազատագրել Քոբանիի մոտակայքում

Քրդական ինքնապաշտպանական ուժերը վերջին տաս օրվա ընթացքում «Իսլամական պետության» վարձկաններից 50 գյուղ են ազատագրել Քոբանի քաղաքի մոտակայքում։ Ինչպես չորեքշաբթի փոխանցել է «Firat» տեղեկատվական գործակալությունը, մոտ 350 բնակավայր դեռևս մնում է զինյալների վերահսկողության տակ։
Արևմտյան, հարավային և արևելյան ճակատներում ՔԻՈւ–ն մարտերի ընթացքում 30 վարձկան է ոչնչացրել։ Օդից ինքնապաշտպանական ուժերին աջակցում է միջազգային կոալիցիայի օդուժը, որը թիրախներին 11 հարված է հասցրել։
Տարածաշրջանային վարչության ղեկավար Անվար Մուսլիմի տվյալներով՝ քաղաքի մերձակա տարածքը մաքրվել է 10-15 կմ շառավղով։ Սակայն Քոբանիից Թուրքիա փախած մարդկանց վերադարձը դեռևս չի սկսվել. Քոբանիի շենքերի 90 տոկոսն ավերվել է։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը