Աշխարհ

06.02.2015 10:45


ՄԱԿ. «Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը կարող է թույլատրել միայն ԱԽ–ն»

ՄԱԿ. «Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը կարող է թույլատրել միայն ԱԽ–ն»

Ուկրաինայում խաղաղապահ առաքելության ծավալման որոշումը, վերջին հաշվով, ընդունելու է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը։ Այս մասին ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով «կապույտ բերետավորների» հնարավոր ուղղումն Ուկրաինա։

«Խաղաղապահ ցանկացած ուժերիներկայություն կպահանջի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամների որոշումը։ Մենք տեղյակ չենք, որ այս փուլում Խորհրդում նման քննարկումներ ընթանան այդ հաշվով», – ասել է նա՝ պատասխանելով «ՏԱՍՍ»–ի թղթակցի հարցերին։

Սակայն Հակը չի բացառել, որ խաղաղապահների ուղղումը Ուկրաինա կարող է դիտարկվել ոչ պաշտոնական մակարդակով։ Հինգշաբթի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ խաղաղապահներին ուղղելու հարցը քննարկվում է փորձագիտական մակարդակով։

Այս խորագրի վերջին նյութերը