Աշխարհ

09.02.2015 11:04


Սթոլթենբերգ. «ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է որոշի Ուկրաինային զենք տրամադրելու հարցը»

Սթոլթենբերգ. «ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է որոշի Ուկրաինային զենք տրամադրելու հարցը»

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքերով՝ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է որոշի Ուկրաինային զենք տրամադրելու հարցը։

«Взгляд»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Սթոլթենբերգը նաև աջակցություն է հայտնել խաղաղ կարգավորմանն ուղղված «նորմանդական» քառյակի ջանքերին:

Ըստ նրա՝ խոսքը միայն թղթով հրադադարի մասին չէ. այդպիսի արդեն մի համաձայնություն՝ Մինսկինը, հնարավոր չի եղել իրականացնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը