Աշխարհ

09.02.2015 14:54


Ադրբեջանը չի մասնակցի «Եվրանեսթ»-ի երևանյան նստաշրջանին

Ադրբեջանը չի մասնակցի «Եվրանեսթ»-ի երևանյան նստաշրջանին

«APA»–ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը չի մասնակցելու մարտի 16-18-ը Երևանում անցկացվելիք Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Այս մասին հայտնել է «Եվրանեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը:

Վերջինի խոսքերով՝ Երևանում «Եվրանեսթ»-ի լիագումար նստաշրջանի անցկացման որոշումն ընդունվել է իրենց բողոքներին հակառակ, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը 2011-2014թթ. «Եվրանեսթ»-ի նստաշրջաններում և բյուրոյի նիստերում հետևողականորեն հանդես է եկել Հայաստանում Վեհաժողովի բյուրոյի և կոմիտեների նիստերի անցկացման, Վեհաժողովում Հայաստանի համանախագահության դեմ։

Ըստ պատվիրակության ղեկավարի՝ «Եվրանեսթ»-ը «Հայաստանը պահում է իր հովանոցի տակ, ջանում է ապահովագրել նրան պատժամիջոցներից», իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին «իրեն դրսևորել է որպես նման զառանցագին պնդումների քարոզչության մեքենա»:

Այս խորագրի վերջին նյութերը