Լրահոս

10.02.2015 11:24


«Սիրելի՛ Զորի...». Սերժ Սարգսյանն էլ շնորհավորեց Զորի Բալայանին

«Սիրելի՛ Զորի...». Սերժ Սարգսյանն էլ շնորհավորեց Զորի Բալայանին

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Զորի Բալայանին ծննդյան 80-ամյակի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ պարոն Բալայան,
Սիրելի՛ Զորի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Որպես հասարակական-քաղաքական, ազգային գործիչ և որպես գրող-հրապարակախոս՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ հրապարակագրության զարգացման և հարստացման գործում՝ միշտ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով համայն հայությանը հուզող հրատապ խնդիրները:

Դուք նշանակալի ավանդ եք բերել Արցախյան ազատագրական պայքարում՝ հանդիսանալով Ղարաբաղյան շարժման ոգեշնչողներից, ղեկավարներից և գաղափարախոսներից մեկը: Լայն արձագանքի արժանացած Ձեր գրքերով և հրապարակումներով, որոնցում նաև մեր ազատամարտի ողջ տարեգրությունն է, նպաստում եք աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու միասնականացմանը:

Որպես ճանապարհորդ և բժիշկ՝ «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով կատարած շուրջերկրյա ճանապարհորդություններով, Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական դրոշները պարզած հատելով ծովեր ու օվկիանոսներ՝ սատարել եք մեր պայքարի միջազգայնացմանը։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ»:

Այս խորագրի վերջին նյութերը