Աշխարհ

11.02.2015 11:25


Պուտինին դիմավորելու ժամանակ եգիպտացիները ՌԴ հիմնը «բաղաձայն» են նվագել (տեսանյութ)

Պուտինին դիմավորելու ժամանակ եգիպտացիները ՌԴ հիմնը «բաղաձայն» են նվագել (տեսանյութ)

Երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու ժամանակ Կահիրեի օպերային նվագախումբը հյուրի հիմնը նվագել է չափազանց «բաղաձայն»։ «Lenta.ru»-ն գրում է, որ նվագախումբն աղավաղել է մեղեդու նոտաները:

Հիշեցնենք, որ 2010թ. մայիսին էլ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի ընդունելության արարողության ժամանակ սիրիական նվագախումբն էր շփոթել ՌԴ հիմնի նոտաները։

Ի դեպ, նշենք նաև, որ Եգիպտոս այցի ընթացքում Պուտինն այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին Կալաշնիկով ավտոմատ է նվիրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը