Աշխարհ

12.02.2015 13:26


«Նորմանդյան քառյակի» բանակցությունները լուսաբանող լրագրողը հոսպիտալացվել է

«Նորմանդյան քառյակի» բանակցությունները լուսաբանող լրագրողը հոսպիտալացվել է

«РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ողջ գիշեր «նորմանդյան քառյակի» բանակցությունները լուսաբանող լրագրողներից մեկին հոսպիտալացրել են:

«Ինտերֆաքս. Արևմուտք»-ի թղթակցի ինքնազգացողությունը մոտ 15 ժամ տևած բանակցություններից հետո կտրուկ վատացել է:

Հիշեցնենք՝ Դոնեցկի իրավիճակի խաղաղ կարգավորման նպատակով «նորմանդյան քառյակի» բանակցությունները սկսվել են փետրվարի 11-ին: Դրան մասնակցում էին ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը