Քաղաքական

12.02.2015 17:08


Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Վլադիմիր Գասպարյանին

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Վլադիմիր Գասպարյանին

Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանություն, հանդիպել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները, և հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը գործը բացահայտելու համար:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:

Այս խորագրի վերջին նյութերը