Աշխարհ

16.02.2015 10:45


«Իսլամական պետության» զինյալները 21 քրիստոնյայի են գլխատել

«Իսլամական պետության» զինյալները 21 քրիստոնյայի են գլխատել

«Ինտերֆաքսը», «NBC News»–ին հղումով, գրում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդները տեսանյութ են տարածել, որում պատկերված է 21 եգիպտացի քրիստոնյայի սպանության պահը։ Աղբյուրը նշում է, որ Լիբիայի տարածքում առևանգված և սպանված տղամարդիկ ղպտի ուղղափառ եկեղեցու հետևորդներ էին:

Քրիստոնյաներին ուղղված կոչում ահաբեկիչներից մեկն ասել է, որ իրենք մտադիր են ոչնչացնել «խաչի ազգությանը»:

Նախնական տվյալներով՝ հաշվեհարդարը տեղի է ունեցել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը