Աշխարհ

16.02.2015 14:23


ԵՄ–ն պատրաստ է ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկման

ԵՄ–ն պատրաստ է ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկման

ԵՄ երկրները պատրաստ են մասնակի կամ նույնիսկ ամբողջությամբ հանել ՌԴ դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, եթե Ռուսաստանն ապացուցի, որ գործադրում է բոլոր ջանքերը Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։

Նրա կարծիքով, որպեսզի Ռուսատանը փորձի գործել խաղաղ ճանապարհով, պետք է պահպանել տնտեսական պատժամիջոցները՝ որպես ազդեցության միակ հնարավոր միջոց։ Հայտարարված հաշտությունը Եվրահանձնաժողովի փոխնախագահը «շատ փխրուն» է համարել։

Նա նաև չի համաձայնել Ուկրաինային զենք մատակարարելու գաղափարին։ Նա համոզված է, որ դա այնպիսի քայլերի կհանգեցնի հակառակորդի կողմից, որոնք կտանեն Դոնբասում զենքի մրցավազքի ավելի շատ զոհերի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդները նոր պատժամիջոցներ կկիրառեն, եթե մինսկյան պայմանվորվածությունները չկատարվեն։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը