Աշխարհ

18.02.2015 09:20


Ստավրոպոլում խոզի գրիպից մահ է արձանագրվել

Ստավրոպոլում խոզի գրիպից մահ է արձանագրվել

«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Լերմոնտովո քաղաքում խոզի գրիպից (H1N1) մահ է արձանագրվել։

Շրջանի բուժհաստատությունից հայտնել են, որ նախօրեին մահացած հիվանդը վարորդ էր, և, ըստ ամենայնի, վարակվել է երկրամասից դուրս գտնվելիս։

Գործակալության զրուցակցի տեղեկացմամբ՝ հիվանդանոցում այժմ վերահսկողության տակ ևս 5 մարդ կա, ովքեր մահացածի ընտանիքի անդամներն են: Կարանտին է հայտարարվել նաև այն մանկապարտեզում, ուր հաճախում էր մահացածի երեխան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը