Աշխարհ

18.02.2015 11:10


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի պահվածքը Սպիտակ տանն ապշեցրել է ներկաներին (տեսանյութ)

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի պահվածքը Սպիտակ տանն ապշեցրել է ներկաներին (տեսանյութ)

«Լենտա»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երկրի ռազմական գերատեսչության նոր ղեկավար Էշթոն Քարթերի կնոջ հանդեպ իր վարքագծի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում։

Ինչպես գրել է «Fox News»–ը, Սպիտակ տանը Պենտագոնի ղեկավարի երդմնակալության ժամանակ, երբ Քարթերը սկսել է շնորհակալություն հայտնել աջակցության համար, Ջո Բայդենը կանչել է նրա կնոջը՝ Ստեֆանի Քարթերին, և ձեռքերը դրել նրա ուսերին։ Այդ ընթացքում Պենտագոնի ղեկավարը շարունակել է ելույթը: Այնուհետև Բայդենն ինչ-որ բան է շշնջացել շփոթված կնոջ ականջին, ով արձագանքել է գլխի շարժումով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը