Աշխարհ

21.02.2015 10:24


Պուտին. «Անհնար է Ռուսաստանի նկատմամբ հասնել ռազմական գերակշռության»

Պուտին. «Անհնար է Ռուսաստանի նկատմամբ հասնել ռազմական գերակշռության»

Ռուսաստանը միշտ էլ համահունչ պատասխան կգտնի դրսից ցանկացած ճնշման։ Այս մասին փետրվարի 23–ին նվիրված հանդիսավոր համերգի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինը։

«Ոչ ոք չպետք է պատրանք ունենա, որ հնարավոր է հասնել ՌԴ նկատմամբ ռազմական գերակշռության, գործադրել ցանկացած ճնշում. նման քայլը մեզ մոտ միշտ իր արժանի պատասխանը կստանա։–ՌԴ առաջնորդի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»–ը,–Մեր զինվորներն ու սպաները հաստատել են, որ պատրաստ են գործել վճռական, համակարգված և արիաբար, կատարել ամենաբարդ հանձնարարությունները՝ արժանի թրծված, մարտունակ, ժամանակակից բանակին, որը պահպանում է ավանդույթներն ու կատարում իր ռազմական պարտքը»։

ՌԴ ղեկավարը նաև հավաստիացրել է, որ ռուսական բանակը մշտապես կատարելագործվում է, համապատասխանում ամենաարդիական պահանջներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը