Աշխարհ

23.02.2015 11:34


Կիևում հանդիպել են Պորոշենկոն և Մարգվելաշվիլին

Կիևում հանդիպել են Պորոշենկոն և Մարգվելաշվիլին

«apsny.ge»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդներ Պյոտր Պորոշենկոն և Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել են Կիևում։

Մարգվելաշվիլին Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Մայդանի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ կազմակերպված Արժանապատվության երթին մասնակցելու համար։

«Մենք շատ ուրախ ենք Ձեզ այսօր տեսնել Կիևում։ Վերջին երեք օրերին՝ Արժանապատվության հեղափոխությունը տոնելու ընթացքում, Կիևում շատ են եղել Վրսատանի դրոշներ»,- ասել է Պորոշենկոն։

Կողմերը քննարկել են նաև փոխգործակցության վերաբերյալ հարցեր։ Իր հերթին Մարգվելաշվիլին ուկրաինացի իր գործընկերոջը հրավիրել է Թբիլիսի։

7or.am



Այս խորագրի վերջին նյութերը