Աշխարհ

25.02.2015 13:57


Բնակելի տունն ամբողջովին փլուզվել է հուժկու պայթյունից (տեսանյութ)

Բնակելի տունն ամբողջովին փլուզվել է հուժկու պայթյունից (տեսանյութ)

«CBS News»–ի փոխանցմամբ՝ ամերիկյան Սթաֆֆորդ քաղաքում՝ Նյու–Ջերսի նահանգում, նախօրեին հուժկու պայթյուն է որոտացել։ Պատահարի հետևանքով 15 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ վեց հրշեջ և գազային ընկերության յոթ աշխատակից։ Երկուսը գտնվում է ծանր վիճակում։

Ինչպես տեղեկացնում է «Газета.ру»–ն, կատարվածի պատճառը գազի արտահոսքն է եղել։ Թաղամասում մի քանի տուն տարհանվել է, քանի որ բնակիչները բողոքել են տհաճ հոտից։ Իսկ երբ ժամանել է գազային կազմակերպության ծառայությունը, որպեսզի չեզոքացնի անսարքությունը, պայթյուն է որոտացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը