Աշխարհ

27.02.2015 11:29


Ագիլերայի կատակերգական դեբյուտը պայթեցրել է համացանցը (տեսանյութ)

Ագիլերայի կատակերգական դեբյուտը պայթեցրել է համացանցը (տեսանյութ)

Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան դստեր ծննդից կես տարի անց գտնվում է արտակարգ վիճակում՝ նիհարած և պատրաստ նոր կատարումների։ Օրերս Ագիլերան այցելել էր ամերիկյան հայտնի «The Tonight Show» հեռուստաշոու։ Ոչ երկար հարցազրույցից հետո հաղորդավար Ջիմմի Ֆելլոնն առաջարկել է իր հյուրին հետաքրքիր խաղ խաղալ՝ երգելով երգեր այլ աստղերի երգաշարից։ Ագիլերան պետք է նմանակեր Շերին ու Շակիրային, սակայն հանդիսատեսին իրական հաճույք է պատճառել նրա՝ Բրիթնի Սփիրսի նմանակումը, որը համարվում էր Ագիլերայի գլխավոր մրցակիցը։

Փոփ արքայադստեր ձայնով Ագիլերան կատարել է «This Little Piggy» մանկական երգը։ Ագիլերայի կատակերգական դեբյուտն անմիջապես դարձել է համացանցի հիթ՝ մի քանի օրվա ընթացքում հավաքելով մոտ 24 մլն դիտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը