Աշխարհ

05.03.2015 13:38


Թուրք-ադրբեջանական զորավարժության ընթացքում թուրքական ինքնաթիռ է կործանվել

Թուրք-ադրբեջանական զորավարժության ընթացքում թուրքական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայի Քոնյա նահանգում թուրքական օդուժին պատկանող F-4 տիպի ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին գրում է «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը։

«CNNTurk»-ի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով զոհվել է ինքնաթիռի 2 օդաչու: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք մեկնարկել էին երեքշաբթի:

Թուրքիայի ԶՈւ-ն արդեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս հայտնի չէ:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը