Աշխարհ

05.03.2015 13:58


Մեկնելուց առաջ Դուրիցկայան Նեմցովի բնակարանից պայուսակներ է տարել (տեսանյութ)

Մեկնելուց առաջ Դուրիցկայան Նեմցովի բնակարանից պայուսակներ է տարել (տեսանյութ)

«LifеNews»–ի մոտ մի տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է Նեմցովի ընկերուհին՝ նրա սպանության գլխավոր վկա Աննա Դուրիցկայան, հրաժարվելով թիկնապահների օգնությունից, նրա տնից դուրս հանում իր անձնական իրերը։

Փետրվարի 27–ին ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից հետո քննիչները կնքել էին Մալայա Օրդինկայում գտնվող նրա բնակարանը, սակայն մեկ օր չանցած՝ Դուրիցկայայի համար բացել են այն։

Կիև մեկնելուց առաջ Դուրիցկայան փաստաբանների և թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Նեմցովի բնակարան և արագորեն հավաքել իր իրերը։ Չվստահելով տղամարդկանց՝ աղջիկն ինքնուրույն դուրս է հանում երկու պայուսակ։

Մարտի 3–ին Դուրիցկայան մեկնեց Ուկրաինա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը