Աշխարհ

09.03.2015 19:05


1959թ. այս օրը վաճառքի հանվեց առաջին Բարբի տիկնիկը

1959թ. այս օրը վաճառքի հանվեց առաջին Բարբի տիկնիկը

1959թ. մարտի 9–ին Նյու Յորքի խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը։

Տիկնիկի ստեղծողներն են Հարոլդ Մաթսոնը և Էլիոթ Հանդլերը։

Հանդլերի խոսքերով՝ իր աղջիկը՝ Բարբարան (որի անունով կոչվել է Բարբի տիկնիկը), մանկության տարիներին հաճախ էր խաղում իր ընկերների հետ տիկնիկներով, որոնք պատրաստված էին թղթից։

Ենթադրվում է, որ տիկնիկի նախատիպ է հանդիսացել էրոտիկ դերասանուհի Բիլդ Լիլին, ում լուսանկարը հրատարակվել է «Bild Zeitung» (Գերմանիա) թերթում։

Առաջին Բարբիի արժեքը կազմում էր ընդամենը $3.00։ Այն ուներ սև ու սպիտակ գծավոր լողազգեստ, շեկ մազեր ու սև աչքեր։

Տիկնիկի տեսքը տարիների ընթացքում փոխվել է. եթե առաջին Բարբին բավական հասուն կին էր, ապա 1960-ականների վերջերին Բարբին դառնում է դեռահաս աղջիկ։ 1960-ականներին Բարբին ձեռք է բերում «Երազանքի տունը» մեքենան։ 1961 թվականին թողարկվում են Բարբի երգչուհի տիկնիկը, Բարբի բուժքույր տիկնիկը, 1965 թվականին՝ Բարբի տիեզերագնացը (որպես առաջին ամերիկացի կին տիեզերագնաց), 1966 թվականին՝ Բարբի բորտուղեկցորդուհի տիկնիկը, 1991 թվականին՝ Բարբի նախագահի թեկնածու տիկնիկը։

1980 թվականին «Mattel» ընկերությունը ներկայացրեց «Տիկնիկների աշխարհ» հավաքածուն, որը ներառում էր ավելի քան 20 Բարբի տիկնիկ՝ տարբեր երկրների տարազներով։ Այժմ Բարբիի արտադրանքը շատ լայն է և բազմազան։

Տիկնիկի բարձրությունը 29 սմ է։ Եթե Բարբին լիներ մարդ, նրա հասակը կլիներ 170 սմ, քաշը՝ 50 կգ, չափսերը՝ 99։45։84 ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը