Աշխարհ

11.03.2015 00:35


Պարզվել է Հարիսոն Ֆորդի ինքնաթիռի վթարի պատճառը (տեսանյութ)

Պարզվել է Հարիսոն Ֆորդի ինքնաթիռի վթարի պատճառը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, հայտնի դերասան Հարիսոն Ֆորդի ինքնաթիռը Կալիֆոռնիայում վթարի էր ենթարկվել: 72-ամյա դերասանի ինքնաթիռը, որի ղեկին հենց նա է եղել, վայր էր ընկել Լոս Անջելեսի գոլֆի դաշտերից մեկում:

«Интерфакс»–ը հայտնում է, որ փորձաքննությունը ցույց է տվել՝ վթարի պատճառը շարժիչի անսարքությունն է:

Նշենք, որ Հարիսոն Ֆորդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը