Աշխարհ

11.03.2015 09:44


Իսպանական դատարանի որոշմամբ՝ մարմնավաճառներին աշխատանքային իրավունքներ կտրվեն

Իսպանական դատարանի որոշմամբ՝ մարմնավաճառներին աշխատանքային իրավունքներ կտրվեն

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Իսպանիայում մարմնավաճառներին կսկսեն թոշակ վճարել։ Բացի այդ, իսպանական իշխանությունները «սեքս ոլորտի» աշխատողներին կարող են նույն իրավունքները շնորհել, ինչ սովորական աշխատողներին։ Մասնավորապես, «սիրո քրմուհիները» կարող են գործազրկության նպաստ ստանալ։

Ըստ Բարսելոնայի դատարանի վճռի՝ մարմնավաճառներն այսուհետև պետք է պայմանագրեր կնքեն հասարակաց տների սեփականատերերի հետ:

Ինչպես գրում է «Independent»–ը, գործատուներն էլ իրենց հերթին սոցիալական ապահովության հիմնադրամին վճարումներ պետք է անեն:

Նման որոշման պատճառն այն է, որ հասարակաց տների որոշ սեփականատերեր իրենց աշխատակցուհիների համար տարիներ ի վեր չեն կատարել սոցիալական վճարումներ՝ պատճառաբանելով, որ նրանք պաշտոնապես «ձևակերպված չեն»։

Դատարանը նաև որոշել է, որ մարմնավաճառները պետք է ապահովվեն սոցիալական երաշխիքներով, ինչպիսին թոշակն է։ Բացի այդ, օրենքը նրանց պետք է պաշտպանի շահագործումից։ Կավատությունն ու մարդկանց առևտուրն արգելված են։

Բրիտանական պարբերականի տեղեկացմամբ՝ իսպանական ճգնաժամը փողոցային աշխատանքի է հանել մեծ թվով մարմնավաճառների։ Համաձայն հարցումների՝ իսպանացիների 39%–ն օգտվում է ինտիմ ծառայություններից։.

Ավտոմայրուղիներում աշխատող մարմնավաճառներին խորհուրդ են տվել վառ հագուստ կրել՝ հեռվից նկատվելու և ավտովթարները նվազեցնելու համար։

Իսպանիայում մարմնավաճառությունն օրինականացվել է 1995թ., սակայն մինչև վերջերս մարմնավաճառներն աշխատանքային օրենսդրությունից դուրս էին մնում: Բարսելոնյան դատարանի այս վճիռը նույնպես վերջնական չէ. այն կարող է բողոքարկվել վերին ատյաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը