Աշխարհ

12.03.2015 21:25


Արևային լիակատար խավարումը «հասանելի կլինի» համացանցում

Արևային լիակատար խավարումը «հասանելի կլինի» համացանցում

Մարտի 20–ին արևի լիակատար խավարում կարձանագրվի, սակայն ՌԴ ոչ բոլոր բնակիչները կկարողանան կենդանի դիտել այն։ Ահա թե ինչու, «Լենտա»–ի փոխանցմամբ, Ռուսաստանից նկարահանող խումբ է ուղևորվել Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ Շպիցբերգենի արշիպելագ (ՌԴ–ին ենթարկվող Բարենցբուրգ ավան)՝ կազմակերպելու արևային լիակատար խավարման ուղիղ դիտումը «YouTube» սոցիալական ցանցում։

Խավարման ամբողջական փուլը տեսանելի կլինի միայն Ֆարերյան կղզիներում և Շպիցբերգենի արշիպելագում։ Մուրմանսկում արևը ծածկված կլինի 89%–ով, Սանկտ Պետերբուրգում՝ 78%–ով, Մոսկվայում՝ 66%–ով։

ՌԴ բոլոր բնակիչները, սակայն, կկարողանան ականատես լինել այս հազվագյուտ աստղագիտական երևույթին ամբողջությամբ՝ շնորհիվ համացանցի ընձեռած հնարավորության։

Մոսկվայում խավարումը կցուցադրվի Նոր Արբաթի թիվ 2 տանը տեղակայված մեծ էկրանով՝ ժամը 19.00–ին։

Մարտի 20–ի խավարումը կլինի ամենամեծը 1999–ից հետո։ Այն կնկատվի անգամ Հյուսիսային բևեռից։

Խավարման առավելագույն ժամանակ է նշվում 2 րոպե 47 վայրկյանը՝ Իսլանդիայի ափերի մոտ, իսկ լուսնային ստվերի առավելագույն լայնությունը կհասնի 462 կմ–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը