Աշխարհ

13.03.2015 21:17


Պեսկովը հերքել է Պուտինի՝ հայր դառնալու մասին լուրերը

Պեսկովը հերքել է Պուտինի՝ հայր դառնալու մասին լուրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տարածված այն լուրերը, թե Պուտինը հայր է դարձել:

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-«Forbes»-ին ասել է նա։

Հիշեցնենք, որ այդ լուրը տարածել էին շվեյցարական լրատվամիջոցները։

Տեղեկությունը, «ELLE»–ի փոխանցմամբ, ստացվել էր շվեյցարական Սորենգո քաղաքի Սուրբ Աննա բուժհաստատությունից։ Տեղի բնակչուհիներից մեկը ճանաչել էր 31-ամյա ռուս մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն և ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաևային և շտապել այդ մասին իրազեկել «Blick» պարբերականի լրագրողներին։

Այս խորագրի վերջին նյութերը