Աշխարհ

16.03.2015 10:06


ԱՄՆ կոնգրեսը հետաքննում է Հիլարի Քլինթոնի՝ անձնական փոստով վարած նամակագրությունը

ԱՄՆ կոնգրեսը հետաքննում է Հիլարի Քլինթոնի՝ անձնական փոստով վարած նամակագրությունը

Մոտ օրերս, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, ԱՄՆ կոնգրեսը կսկսի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ անձնական փոստով վարած ծառայողական նամակագրության ուսումնասիրությունը։

«Էյ Բի Սի» հեռուստաընկերության տվյալներով՝ համապատասխան հայտարարությունը կանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները՝ Օհայո նահանգը ներկայացնող հանրապետական գործիչը։

Մարտի սկզբին տարածված տեղեկատվությունը, որ ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավարն օգտագործել է սեփական էլետրոնային փոստը ծառայողական նամակագրություն վարելու համար, առաջացրել էր Վաշինգտոնի տարակուսանքը. հանրապետական ընդդիմությունը մեղադրել է նրան ներքին անվտանգության կանոնների լրջագույն խախտման համար։

Քլինթոնը խոստովանել է, որ ակնհայտորեն սխալվել է՝ հավելելով, որ որևէ գաղտնի տեղեկատվություն չի փոխանցել նամակագրությամբ։

Բացի այդ, նա հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարությանն է փոխանցել իր աշխատանքային ողջ նամակագրությունը, իսկ անձնական նամակները՝ մոտ 30 հազ, ջնջել է։ Կոնգրեսին, սակայն, հետաքրքրում է վերջին փաստը՝ ինչո՞ւ է Քլինթոնը ջնջել իր անձնական նամակները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը