Աշխարհ

17.03.2015 00:35


2017–ին թռչող ավտոմեքենաներ կհայտնվեն (տեսանյութ)

2017–ին թռչող ավտոմեքենաներ կհայտնվեն (տեսանյութ)

Սլովակյան «AeroMobil» ընկերությունը հայտարարել է, որ թռչող մեքենայի առաջին մոդելը շուկայում կհայտնվի արդեն 2017թ.։

Երկտեղանոց մեքենան կարող է ընթանալ ինչպես սովորական երթուղային ճանապարհով, այնպես էլ օդով։ Աերոմոբիլը, որի արտադրությունը սահմանափակ է լինելու, թռչելու է շուրջ 500կմ՝ մեքենայի սովորական վառելանյութով։ Թռիչքուղուց այն կարող է բարձրանալ 2 կմ։

Ընկերության գլխավոր տնօրեն Յուրայ Վացուլիկի խոսքերով՝ ժամանակի ընթացքում աերոմոբիլների որակը կբարելավվի, գինն էլ կնվազի։

Թռչող մոդելի վերջնական գինը հաստատված չէ։ Սլովակյան ընկերությունը հատուկ ընդգծել է՝ այդ մեքենաները կարող են վարել միայն նրանք, ովքեր օդաչուի վկայական ունեն։

Փորձագետների կարծիքով թռչող մեքենաների ի հայտ գալով կնվազեն խցանումները, իսկ մարդիկ կկարողանան հասնել այնտեղ, որտեղ չի կարող հասնել «չթռչող» և ոչ մի մեքենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը