Աշխարհ

17.03.2015 21:20


«McDonald"s»–ի աշխատակիցներին առաջարկում են այրվածքները բուժել կետչուպով ու մայոնեզով

«McDonald"s»–ի աշխատակիցներին առաջարկում են այրվածքները բուժել կետչուպով ու մայոնեզով

ԱՄՆ 19 քաղաքի «McDonald's» արագ սննդի ռեստորանների աշխատակիցները բողոքել են աշխատանքային անտանելի պայմաններից։

Ինչպես գրում է «Վեստի»–ն, «USA Today»–ին հղումով, նրանց առաջարկում են արևածաղկի եռման ձեթից ստացված այրվածքները ծածկել կետչուպով ու մայոնեզով, քանի որ չունեն առաջին օգնության դեղեր։ Աշխատակիցների խոսքերով՝ վնասվածքներից պաշտպանվելու համար նրանց նույնիսկ համապատասխան հանդերձանք չեն տրամադրում։

Դա դեռ ամենը չէ. «McDonald's»–ի սրճարանների աշխատակիցները պատմում են, որ իրենց աշխատավարձը հաճախ գողանում են, իսկ մենեջերները հանիրավի տուգանքներ են նշանակում։

Ցանցի ղեկավարությանն արդեն բողոքել են Նյու Յորքի, Նոր Օռլեանի, Կանզաս Սիթիի, Ֆիլադելֆիայի, Միսսուրիի ռեստորաններից. պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

Ընկերության ներկայացուցիչ Հայդի Բարքերը հայտարարել է, որ ստացված բոլոր բողոքները կուսումնասիրվեն ամենակարճ ժամկետներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը