Աշխարհ

21.03.2015 10:25


Նյու Յորքի փողոցներում թաքնված ձայնագրող սարքեր են տեղադրում (տեսանյութ)

Նյու Յորքի փողոցներում թաքնված ձայնագրող սարքեր են տեղադրում (տեսանյութ)

«RT»–ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ոստիկանությունը քաղաքի փողոցներում հարյուրավոր թաքնված ձայնագրող սարքեր է տեղադրում։ Դրանք պետք է գաղտնալսեն կրակոցները։

Որոշ ակտիվիստներ, սակայն, որոնք հանդես են գալիս անձնական կյանքի աձեռնմխելիության պաշտպանությամբ, մտահոգված են, որ այդ կերպ կգաղտնալսվեն նաև մարդկանց առօրյա խոսակցությունները։

Կրակոցների գաղտնալսումից անմիջապես հետո այդ սարքերն ակտիվացնում են քիչ հեռու գտնվող տեսախցիկը, իսկ իրավապահ մարմիններն էլ տագնապի ազդանշան են լսում։

Իշխանության ներկայացուցիչների խոսքերով՝ կրակոցների ձայն լսելով՝ մարդկանց 75%–ը չի դիմում ոստիկանությանը։

«Այդ կերպ մեծանում է կրակողին բռնելու, հանցանքի գործիքն առգրավելու և սպասվելիք իրավախախտումը կանխարգելելու հնարավորությունը»,– կարծում է տեղի բնակիչներից մեկը։

Այդուհանդերձ, փորձարկվող ծրագիրը, որն արժե 1.5 մլն դոլար, անհանգստացրել է շատերին անձնական կյանք ներխուժելու փորձի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը