Աշխարհ

21.03.2015 14:11


Նյու Յորքում բնակելի տան հրդեհի հետևանքով 7 երեխա է զոհվել

Նյու Յորքում բնակելի տան հրդեհի հետևանքով 7 երեխա է զոհվել

5–15 տարեկան 7 երեխա է զոհվել Նյու Յորքի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ Տեղի ԶԼՄ–ի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Բրուքլինի տներից մեկում։

«ТАСС»–ը հայտնում է, որ հրդեհից տուժել են երեխաների մայրը և մեկ փոքրիկ ևս, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում։

Իրավապահները ճշտում են հրդեհի բռնկման պատճառները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը