Աշխարհ

22.03.2015 23:36


Գերաշչենկոն և Ցարևը հաստատել են Յանուկովիչ-կրտսերի զոհվելու փաստը

Գերաշչենկոն և Ցարևը հաստատել են Յանուկովիչ-կրտսերի զոհվելու փաստը

ԳԱԼԱ–ն գրում է. «Նովոռոսիա» շարժման առաջնորդ Օլեգ Ցարեւը եւ Ուկրաինայի ԱԳ նախարարի խորհրդական Վիկտոր Գերաշչենկոն հաստատել են նախկին պատգամավոր եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու զոհվելու փաստը,-տեղեկացնում է tvrain.ru-ն:

«Պաշտոնապես չի հաստատվել, սակայն ես Յանուկովիչ-կրտսերի ծանոթների շրջանակից հստակեցրել եմ, որ դա իրոք այդպես է: Նախկին նախագահի որդին հանգստանում էր Բայկալ լճի շրջանում: Նրանք մեքենայով անցել են սառույցի վրայով: Volkswagen Multivan մակնիշի ավտոմեքենա է եղել, սառույցը կոտրվել է, եւ նրանք սուզվել են: 4 հոգի անմիջապես դուրս են նետվել, մեկին հասցրել են հանել ջրից, իսկ Յանուկովիչը մեքենայով սուզվել է», -հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը