Աշխարհ

23.03.2015 11:01


«Ֆեյսբուք»–ը թեստավորում է զանգերի արգելակումն Անդրոիդների համար

«Ֆեյսբուք»–ը թեստավորում է զանգերի արգելակումն Անդրոիդների համար

«Ֆեյսբուք»–ը թեստավորում է Անդրոիդների «Հեռախոս» հավելվածը՝ անցանկալի զանգերն արգելակելու գործառույթով։

«Android Police» կայքի տեղեկացմամբ՝ նոր ծրագիրը տեղեկատվություն է փոխանցում զանգողի մասին և ինքնաբերաբար արգելակում զանգերը «սև ցուցակ» ընդգրկվածների կողմից։

«FB-only» հավելվածը նախատեսված է միայն ներքին օգտագործման և «Ֆեյբուք»–ի աշխատակիցների համար։ Երբ այն կհայտնվի «Google Play»–ի խանութում՝ հայտնի չէ։

Փորձագետների ենթադրմամբ՝ «Facebook Phone»–ը նոր փորձ է՝ ինտեգրվելու Անդրոիդ–սմարթֆոններին համակարգային մակարդակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը