Աշխարհ

23.03.2015 13:20


Ջենիֆեր Լոպեսը զարմացրել է երկրպագուներին իր 6–մետրանոց զգեստ–էկրանով (տեսանյութ)

Ջենիֆեր Լոպեսը զարմացրել է երկրպագուներին իր 6–մետրանոց զգեստ–էկրանով (տեսանյութ)

Ամերիկացի հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը «American Idol» հեռուստաշոուի ժամանակ ցնցել է երկրպագուներին իր զգեստով։ Ճերմակ շրջազգեստը, որի տրամագիծը 6 մետր է եղել, փռված է եղել բեմին՝ իբրև էկրան։

Մինչ Լոպեսը կատարում էր իր նոր երգը, նրա զգեստի վրա զանազան պատկերներ էին պրոյեկտվում։ Երբեմն թվում էր՝ այն անհետանում է՝ հալվելով աստղային երկնքում։

Թեև «Feel the Light» ստեղծագործության համար Լոպեսը ստիպված է եղել հրաժարվել եռանդուն շարժումներից, հանդիսատեսը հիացած է մնացել։

Երգչուհու ոճաբան Մարիել Հեննը պատմել է զգեստի ստեղծման դժվարությունների մասին՝ հավելելով, որ արդյունքը գոհացուցիչ է եղել բոլոր համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը