Աշխարհ

23.03.2015 19:43


Լրագրողներին ցույց են տվել «Apple»-ի գաղտնի լաբորատորիան (տեսանյութ)

Լրագրողներին ցույց են տվել «Apple»-ի գաղտնի լաբորատորիան (տեսանյութ)

Մոտ 2 տարի առաջ հանրահայտ «Apple» կազմակերպությունը ստեղծել է գաղտնի լաբորատորիա, որտեղ աշխատակիցները, զբաղվելով ֆիթնեսով, միաժամանակ մասնակցում էին հայտնի սմարթ-ժամացույցի ստեղծման աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում է «ABC News»-ը, ժամացույցի վաճառքի մեկնարկից առաջ «Apple»-ը որոշել է գաղտնազերծել լաբորատորիան և հրավիրել է լրագրողներին:

«Բարի լույս, Ամերիկա» հաղորդման լրագրողներին ցույց են տվել Քուփերթինոյում գտնվող բավականին անշուք մի շենք, որում գտնվում է սովորական մարզասրահ հիշեցնող գրասենյակ։ Միակ ուշագրավ բանը մարզասրահում այն է, որ բոլոր հաճախորդները մարզվում են հատուկ՝ շնչառությունը վերահսկող դիմակներով:

Լաբորատորիայում նաև ստեղծված են հատուկ «կլիմայական խցիկներ», որոնք հնարավորություն են տալիս գնահատելու «Apple Watch»-ի աշխատանքի արդյունավետությունը նույնիսկ փոփոխվող կլիմայական պայմաններում:

«Apple»-ի փոխնախագահ Ջեֆ Վիլյամսի խոսքերով՝ աշխատանքի ընդունելուց առաջ լաբորատորիայի բոլոր աշխատակիցներին հայտնել են, որ նրանք մասնակցելու են նորաստեղծ գաջեթի ստեղծմանն ու փորձարկմանը, սակայն հստակ որևէ տեղեկություն գաջեթի անվան կամ գործառույթների մասին չեն հայտնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը