Աշխարհ

24.03.2015 00:59


Ստորերկրյա թագավորություն. աշխարհի ամենամեծ քարանձավը (լուսանկարներ)

Ստորերկրյա թագավորություն. աշխարհի ամենամեծ քարանձավը (լուսանկարներ)

1991թ. հասարակ գյուղատնտեսը Վիետնամի Կե Բանգ ազգային պարկում պատահաբար գտավ մինչ այդ անհայտ մի քարանձավ։ Սակայն այնտեղից լսվող ջրի սոսկալի թնդյունից վախենալով՝ չփորձեց առաջանալ։ Տեղաբնակները քարանձավն անվանեցին Սոն Դունգ, բայց հետազոտել այն այդպես էլ ոչ ոք չհանդգնեց։

Եվ միայն 2009թ. բրիտանացի գիտնականների խումբը՝ Հովարդ Լիմբերտի գլխավորությամբ, նորից գտնելով քարանձավը՝ որոշեց իջնել այնտեղ, և հայտնաբերեց 5 կմ երկարությամբ և 150 մ լայնությամբ մի նոր աշխարհ։

Հետազոտությունները ցույց տվեցին՝ Սոն Դունգն աշխարհի ամենամեծ քարանձավն է։ Սա բավական ինքնատիպ մի վայր է՝ իր բուսական ու կենդանական ուրույն աշխարհով։ Այնտեղ հայտնվելու համար հարկավոր է իջնել 80 մ։ Քարանձավում կան արագահոս մի գետ, զմրուխտե լճակներ և անգամ՝ լողափեր։ Այն հարուստ է հնագույն քարացուկներով և շթաքարերով։ Քարանձավում «աճում են» ռեկորդային՝ 70 մ բարձրությամբ չեչաքարեր (ստալագմիտ), 3–մետր բարձրությամբ փարթամ ջունգլիներ, որտեղ ապրում են տարատեսակ կենդանիներ։ Անգամ կլիման է այստեղ յուրահատուկ. ջերմաստիճանի կտրուկ տատանումներից քարանձավում ամպեր են գոյանում։

Աղբյուրը՝ «AdMe»

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը