Աշխարհ

26.03.2015 12:30


Պայթյուն է որոտացել «Adimlar» ամսագրի խմբագրությունում (լուսանկարներ)

Պայթյուն է որոտացել «Adimlar» ամսագրի խմբագրությունում (լուսանկարներ)

Ստամբուլում գտնվող «Adimlar» ամսագրի խմբագրությունում մարտի 25-ի երեկոյան պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է «Լենտա»–ն, զոհվել է խմբագրության մեկ աշխատակից, երեքը՝ վիրավորվել:

Ամսագրի խմբագրությունը գտնվում է Շիշլի թաղամասի շենքերից մեկի 3–րդ հարկում:

Նախաքննությունն արդեն իսկ հայտարարել է, որ պայթուցիկ սարք է գործադրվել։

Նշվում է, որ «Adimlar»–ը կապված է թուրքական «Մեծ Արևելքի իսլամական նվաճողների ճակատ» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության հետ:

Խմբագրության աշխատակիցներին կասկածում էին նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը