Աշխարհ

01.04.2015 20:35


Աշխարհի ամենագեր կնոջը հաջողվել է նիհարել 380 կգ–ով (լուսանկարներ)

Աշխարհի ամենագեր կնոջը հաջողվել է նիհարել 380 կգ–ով (լուսանկարներ)

Տեխասի բնակչուհին ժամանակին 470 կգ էր կշռում։ 34–ամյա կնոջը հաջողվել է կորցնել այդ քաշի 80 տոկոսը։

2008–ին մոտ կես տոննա կշռող Մայրա Ռոսալեսին մեղադրեցին իր մարմնով քրոջ 2–ամյա որդուն անզգուշաբար լխճելու ու սպանելու համար։ Սակայն հետո պարզվեց, որ մեղավորը նրա քույրն էր. Մայրան մեղքն իր վրա էր վերցրել, որպեսզի մյուս երեխաներն առանց մոր չմնան։

Այդ դեպքից հետո նրան այցելած բժիշկը Մայրայի մոտ խորացված թոքաբորբ հայտնաբերեց։

Կնոջը հոսպիտալացնելու համար 10 մարդ պահանջվեց։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում էլ նա սկսեց քաշ կորցնել, իսկ առողջանալուց հետո որոշեց նոր կյանք սկսել։

Մայրան 11 վիրահատության ենթարկվեց, որոնցից մեկը՝ որովայնի փոքրացման, մյուսները՝ մաշկի ավելորդ զանգվածի հեռացման։

Մասնագետներն օգնեցին կնոջը ճիշտ սննդակարգի և վարժությունների ընտրության հարցում։ Մայրան կարողացավ հասնել իր նպատակին՝ ապացուցելով, որ կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, եթե շատ ես ուզում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը