Աշխարհ

06.04.2015 21:17


Լավրով. «Իրանի հետ համաձայնագիրը սպառազինությունների մրցավազքի չի հանգեցնի Մերձավոր Արևելքում»

Լավրով. «Իրանի հետ համաձայնագիրը սպառազինությունների մրցավազքի չի հանգեցնի Մերձավոր Արևելքում»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «Վեցնյակի» ձեռք բերած համաձայնությունը չի հանգեցնի Մերձավոր Արևելքում սպառազինությունների մրցավազքի։ Ինչպես հայտնում է «Газета.Ru»–ն, Լավրովն ընդգծել է. «Սպառազինությունների մրցավազքի համար ոչ մի պատճառ չկա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանի և «Վեցնայկի» համաձայնությունը կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը