Աշխարհ

08.04.2015 12:22


Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են 2 մահացածի և 3 վիրավորի մասին

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են 2 մահացածի և 3 վիրավորի մասին

Ապրիլի 7-ին ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են զինված ուժերում գրանցված 2 կորստի և մարտական պայմաններում վիրավորված 3 զինծառայողի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունն առայժմ տեղ չի գտել պաշտոնական լրահոսում։

«razm.info»–ն գրում է, որ համաձայն աղբյուրի՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի 2 զինծառայող՝ ավագ լեյտենանտ Անար Քերիմովն ու պայմանագրային զինծառայող Մեհդի Զեյնալովը, ընկել են ձնաբքի մեջ, ինչի հետևանքով մահացել են։ Նշվում է, որ առայժմ հաջողվել է գտնել միայն Զեյնալովի դին։

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը