Աշխարհ

08.04.2015 20:45


Ռուս ծրագրավորողի գլուխը կփոխպատվաստեն նոր մարմնի (տեսանյութ)

Ռուս ծրագրավորողի գլուխը կփոխպատվաստեն նոր մարմնի (տեսանյութ)

Ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը դարձել է առաջին «թեկնածուն», որի գլուխը կփոխպատվաստեն նոր մարնի։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «The Daily Mail»–ին հղումով։

30–ամյա Սպիրիդոնովը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ մեջքի մկանների բթացմամբ՝ ատրոֆիայով։ Նա կդառնա առաջին անձը, որին «կփորձարկի» իտալացի բժիշկ Սերժո Քանավերոն։

Վերջինի խոսքերով՝ բազմաթիվ «թեկնածուներից» ինքն ընտրել է ռուս հիվանդին, քանի որ այդ վիրահատությունը նախատեսված է հենց նման հիվանդների համար։

«Իմ որոշումը վերջնական է, և ես մտադիր չեմ մտափոխվել»,–իր հերթին ասել է Սպիրիդոնովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը