Աշխարհ

08.04.2015 18:09


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այց կկատարեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այց կկատարեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ մայիս-հունիս ամիսներին ծրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցը։ Կոնկրետ ժամկետները դեռ ճշտվում են։

Նա նաև հավելել է, որ այժմ համանախագահներն աշխատում են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Իսկ մինչ այդ համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում լարվածության մեծացմանը՝ Պոպովը համանախագահների անունից մտահոգություն է հայտնել և կոչ արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը