Աշխարհ

09.04.2015 10:34


Պուտին. «Թուրքական հոսքը» տարեկան հարյուր միլիոնավոր եվրոների հասույթ կբերի

Պուտին. «Թուրքական հոսքը» տարեկան հարյուր միլիոնավոր եվրոների հասույթ կբերի

Հունաստանի՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը միանալը բավական շահավետ կլինի. գազային տրանզիտը հարյուր միլիոնավոր եվրոներ կլցնի հունական բյուջե։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հույն վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցություններին։

Իր հերթին Ցիպրասը նշել է, որ գազատարի նախագիծը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև Հունաստանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների «նորոգմանը»։

Հույն վարչապետն արդեն հետաքրքրված է ներդրումներով «Թուրքական հոսքի» հունական մասի կառուցման համար։

Այդուհանդերձ, Պուտինը հավելել է, որ վերջնական հստակություն չկա գազատարի շինարարության հարցով։

Ավելի վաղ ՌԴ առաջնորդը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հունաստանի մերձեցումը շահավետ է Եվրոպայի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը