Աշխարհ

09.04.2015 20:25


Դոնեցկի բնակիչները մեծ քանակությամբ ժամկետանց կոնֆետ են գտել Լենինյան թաղամասում (տեսանյութ)

Դոնեցկի բնակիչները մեծ քանակությամբ ժամկետանց կոնֆետ են գտել Լենինյան թաղամասում (տեսանյութ)

«Корреспондент.net»-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի բնակիչները մեծ քանակությամբ ժամկետանց կոնֆետ են գտել Լենինյան թաղամասում:

Ենթադրվում է, որ ժամկետանց քաղցրավենիքը կարող էր դուրս բերված լինել փողոց այդ թաղամասում գտնվող հրուշակեղենի գործարանի պահեստից: Ականատեսների խոսքերով՝ արդեն 4 օր է, ինչ կոնֆետները լցված են փողոցում: Հրուշակեղենի գործարանի ներկայացուցիչները հայտնել են, որ հնարավոր է՝ գործարանի կապալառուն անտեսել է իր պարտականությունները, և ժամկետանց քաղցրավենիքը ոչնչացնելու փոխարեն պարզապես որոշել է փողոց նետել։ Սակայն ճշտել այդ տեղեկություններն այլևս հնարավոր չէ, քանի որ այս տարի գործարանը խզել է իր բոլոր տնտեսական, կառավարական և պայմանագրային կապերը Դոնեցկի և Լուգանսկի կազմակերպությունների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը