Աշխարհ

09.04.2015 18:27


Ոստիկանները պարզել են, որ Լյուբիցն ինքնաթիռում միզամուղ է գործի դրել

Ոստիկանները պարզել են, որ Լյուբիցն ինքնաթիռում միզամուղ է գործի դրել

Ոստիկանները կարծում են, որ «Airbus A-320»–ի երկրորդ օդաչու և ինքաթիռի կործանելու մեջ կասկածվող Անդրեաս Լյուբիցը օդանավի հրամանատարի ներկայությունից «ազատվել է» միզամուղի օգնությամբ։

«The Daily Mirror»–ը գրում է՝ գերմանացի քննիչները պարզել են, որ թռիչքից որոշ ժամանակ առաջ Լյուբիցը համացանցում տեղեկություններ է փնտրել միզամուղ միջոցների մասին։ Ըստ այդմ էլ, ոստիկանները ենթադրում են, որ Լյուբիցը միզամուղ է լցրել առաջին օդաչու Պատրիկ Զոնդերհայմերի սուրճի մեջ, ինչի հետևանքով էլ նա ստիպված է եղել գնալ պետքարան։ Դրանից հետո Լյուբիցը ներսից կողպել է օդաչուների դուռը, և ինքնաթիռն ուղղել լեռների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը