Աշխարհ

11.04.2015 09:39


«Նորմանդյան քառյակը» հնարավոր է՝ քննարկի Դոնբաս ռուս խաղաղապահներ մտցնելու հարցը

«Նորմանդյան քառյակը» հնարավոր է՝ քննարկի Դոնբաս ռուս խաղաղապահներ մտցնելու հարցը

Բեռլինում նորմանդյան ձևաչափով հանդիպմանը ԱԳՆ ղեկավարները հնարավոր է՝ քննարկեն հակամարտության գոտի՝ Դոնբաս, ռուս խաղաղապահներ մտցնելու հարցը։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսին հղումով։

«Ես չեմ բացառում դա. այդ հարցով հետագա բանակցությունների համար դաշտ առկա է»,–ասել է՝ Պերեբիյնիսը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ Ուկրաինան բավական հստակ հայտարարել է՝ որևէ ռուս խաղաղապահ Դոնբաս ոտք դնելու իրավունք չունի։

Նորմանդյան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա ապրիլի 13–ին Բեռլինում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը