Աշխարհ

11.04.2015 11:37


Որքան գումար ունի Օբաման. Սպիտակ տունը հրապարակել է

Որքան գումար ունի Օբաման. Սպիտակ տունը հրապարակել է

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի հայտարարագրերը: Համաձայն դրանց՝ 2014թ. Օբամա ամուսինների եկամուտը կազմել է 477 000 դոլար, վճարել են 93 000 դոլար հարկ, իսկ 70 000 դոլար նվիրաբերել են բարեգործական 33 կազմակերպության:

Նշենք, որ Օբաման ամսական ստանում է մոտ 33 000 դոլար աշխատավարձ:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և նրա տիկնոջ եկամուտը 2014թ. կազմել է 388 000 դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը