Աշխարհ

12.04.2015 08:20


Մարադոնան հարձակվել է կարգադրիչի և հեռուստաօպերատորի վրա

Մարադոնան հարձակվել է կարգադրիչի և հեռուստաօպերատորի վրա

Կոլումբիայում կայացած ֆուտբոլային բարեգործական խաղից հետո 54-ամյա նախկին հարձակվող Մարադոնան հարվածել է կարգադրիչին։ Հանդիպման ավարտից հետո ֆուտբոլի լեգենդը մոտեցել է տրիբունաներին՝ իր երախտագիտությունը հայտնելու երկրպագուներին։ Իսկ երբ կարգադրիչներից մեկը փորձել է արգենտինացուն ուղղել դեպի հանդերձարան, Մարադոնան մի քանի անգամ հարվածել է նրան և հրել հեռուստաօպերատորին։

«Daily Mail»–ը հայտնում է, որ Կոլումբիայում կայացած հանդիպումն ավարտվել է Մարադոնայի թիմի հաղթանակով՝ 2:1։

Արգենտինացին դարձել է հաղթական գոլի հեղինակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը