Աշխարհ

12.04.2015 13:41


Քլիվլենդում երեխան ընկել է ընձառյուծի վանդակը

Քլիվլենդում երեխան ընկել է ընձառյուծի վանդակը

Քլիվլենդի կենդանաբանական այգում երկու տարեկան երեխան պատահաբար ընկել է ընձառյուծի վանդակը։ Ինչպես հայտնում է «USA Today»–ը, մինչ փրկարարների ժամանելը ծնողներն ինքնուրույն կարողացել են երեխային դուրս բերել վանդակից։

Հատկանշական է, որ ընձառյուծը չի էլ փորձել հարձակվել մարդկանց վրա։

Փոքրիկի միայն ոտքն է վնասվել։ Մեկ օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը