Աշխարհ

13.04.2015 21:35


Գիտնականներ. մահից հետո մարդիկ ընկնում են զուգահեռ աշխարհներ

Գիտնականներ. մահից հետո մարդիկ ընկնում են զուգահեռ աշխարհներ

Մահանալուց հետո մարդն ընկնում է զուգահեռ աշխարհ, որ հետագայում վերածնվի։ «Федерал Пресс»–ի փոխանցմամբ՝ նման եզրակացության է եկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ամերիկացի պրոֆեսոր Ռոբերտ Լանցը։

Վերջինի խոսքերով՝ մարդկային կյանքը նման է բույսերի կյանքին, որոնք թոշնում են, որ հետո ծաղկեն։ Դրանից էլ կարելի է եզրակացնել՝ մահը դեռ վերջը չէ։ Իր տեսությունը Լանցն ապացուցել է բիոցենտրիզմի տեսանկյունից։

Ավելի վաղ զուգահեռ աշխարհների գոյության մասին հայտարարել էին ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները։ Ըստ նրանց՝ այլ աշխարհներում երկրի վրա դեռ դինոզավրեր կան, իսկ ինչ–որ տեղ Անգլիան չի գաղութացրել Ամերիկան։ Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ելնելով այն փաստից, որ միկրոմասնիկները միանգամից կարող են երկու վիճակներում գտնվել, հետևաբար նրանք միաժամանակ կարող են նաև երկու վայրում գտնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը