Աշխարհ

13.04.2015 20:45


Ամերիկացի Ռոբին Հուդը ոստիկանական հետապնդումը կրկեսի է վերածել (տեսանյութ)

Ամերիկացի Ռոբին Հուդը ոստիկանական հետապնդումը կրկեսի է վերածել (տեսանյութ)

Տաքսիստից առևանգած մեքենայով հանցագործը շարժվել է «դանդաղ գնաս՝ կփառավորվես» սկզբունքով։

Դոլար բաժանելով, սելֆիով ու բարեկամական ձեռքսեղմումով է ուղեկցվել առևանգված տաքսու ոտիկանական «արգելակված» հետապնդումը Կալիֆոռնիայի փողոցներում։

36-ամյա Դերրիք Բոգարը ատրճանակի կիրառման սպառնալիքով տաքսիստից խլել է «Toyota Prius»–ը, որով երթևեկում էր։ Նստելով ղեկի դիմաց՝ նա առանց շտապելու զբոսանքի է մեկնել հարազատ քաղաքի փողոցներով՝ փորձելով խույս տալ ոստիկանությունից։

Երկու ժամ շարունակ Բոգարն ընթացել է աղքատ թաղամասերով՝ խաչմերուկներին փողեր բաժանելով երեխաներին, իսկ նրա «պոչից» այդ ամբողջ ընթաքում չէր պոկվում ոստիկանությունը։

«Դա կարծես կրկես լիներ. մարդիկ չէին հասկանում, որ մենք հետևում ենք հանցագործին, ով քրեորեն պատժելի արարք է թույլ տվել»,–ասել է Լոս Անջելեսի ոստիկանական վարչության պետ Ֆիլիպ Թինգիրեդեսը։

«NBC»–ի փոխանցմամբ՝ իրենց հայրենակից Ռոբին Հուդին ողջունելու համար տեղաբնակները շտապում էին փողոցներ և խաչմերուկներ, լուսանկարվում նրա հետ, անգամ՝ հասցնում զրուցել։

Ալամեդի 103–րդ փողոցում հետապնդումն ավարտվել է. զրահապատ «Ջիպը» շուռ է տվել կանաչ էլեկտրամոբիլը, իսկ ոստիկանական հատուկ նշանակության ևս երկու մեքենա փակել է նահանջի ճանապարհը. վարորդին մնում էր միայն հանձնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը