Աշխարհ

16.04.2015 10:45


Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը հրթիռակոծվել է (լուսանկար)

Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը հրթիռակոծվել է (լուսանկար)

Ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը։ Ինչպես հայտնում է «Բերիո նյուզ»–ը, հատկապես թիրախ է դարձել «Քարենն Եփփե» ազգային ճեմարանի տարածքը:

Հրթիռակոծությունից շենքեր են վնասվել։ Մարդկային զոհեր կամ տուժածներ չկան, քանի որ կոնկրետ այդ հատվածն այժմ բնակեցված չէ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը