Աշխարհ

16.04.2015 20:16


Այս աշնանը տիեզերքում ձայնագրված առաջին սկավառակը կթողարկվի (տեսանյութ)

Այս աշնանը տիեզերքում ձայնագրված առաջին սկավառակը կթողարկվի (տեսանյութ)

Ս.թ. աշնանը կանադացի աստղագնաց Քրիս Հեդֆիլդը տիեզերքում ձայնագրված սկավառակ կթողարկի: Ինչպես տեղեկացնում է «Agence France-Presse»-ը, ձայնասկավառակի ստեղծումն իրականացվել է տիեզերքում, որտեղ Հեդֆիլդը գտնվում էր 2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. մայիսը:

«Տիեզերական ալբոմ: Անչափ երջանիկ եմ հայտնել ձեզ, որ 2015թ. աշնանը մենք կթողարկենք լիարժեք ձայնասկավառակ, որը գրված և ձայնագրված է տիեզերքում` «Warner Music Canada» ընկերության հետ համատեղ: Ոգևորիչ է», - իր ֆեյսբուքյան էջում գրել է աստղագնացը:

Ձայնագրման ստուդիայի հաղորդագրության մեջ նշվում է, որ ձայնասկավառակի թողարկմամբ ընդգծում է, թե որքան կարևոր է երաժշտությունը գնդապետ Հեդֆիլդի համար՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է գտնվում աստղագնացը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը